Իվանիշվիլին օգնություն է խոստացել Թբիլիսիում տուժածներին
Աշխարհ
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր և «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր, իսկ ներկայում՝ «Քաղաքացի» ընկերության ստեղծող Բիձինա Իվանիշվիլին պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու Թբիլիսիում ջրհեղեղից տուժած բնակիչներին, ինչպես նաև հանրապետության իշխանություններին՝ կառուցելու նոր կենդանաբանական այգի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Բիձինա Իվանիշվիլին ցավում է Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության համար և ցավակցություն Է հայտնում զոհվածների ընտանիքներին: «Քաղաքացի» ընկերությունն ուսումնասիրում է ստեղծված իրադրությունը և մշակում Է քաղաքին օգնելու կոնկրետ ծրագիր: Նա ամեն ինչ կանի տուժածներին սատարելու համար: Ընկերությունը նաև պատրաստ է մայրաքաղաքին օգնել նոր կենդանաբանական այգու կառուցման գործում»,- ասված է «Քաղաքացի» ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակված է Facebook-ում նրա պաշտոնական էջում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել