ԱՄՆ-ում շնաձկների հարձակման պատճառով երկու դեռահաս զրկվել է ձեռքերից
Աշխարհ
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում շնաձկների հարձակման հետևանքով տուժել է 2 դեռահաս: Հայտնի է, որ միջադեպերը տեղի են ունեցել կիրակի՝ Օուք Այլենդ քաղաքի լողափում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Տուժածներից մեկը 14-ամյա մի աղջիկ է, ով այժմ հոսպիտալացված է: Նա կորցրել է ձախ ձեռքի մի մասն ու կարող է մնալ առանց ոտքի:
Այս միջադեպից մեկուկես ժամ անց, նույն լողափում, շնաձուկը հարձակվել է 16-ամյա մի տղայի վրա, ով զրկվել է ձախ ձեռքից: Տուժածի առողջական վիճակի վերաբերյալ այլ տեղեկություններ հայտնի չեն:
Աղբյուրը հավելում է, որ այսօր տեղի իշխանությունները ժողով են անցկացնելու, որպեսզի քննարկեն լողափը ժամանակավորապես փակելու հարցը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել