Չինաստանը գործարկել Է բեռնատար գնացքի՝ աշխարհում ամենաերկար երթուղին
Աշխարհ
Չինաստանը գործարկել Է ապրանքատար գնացքի՝ աշխարհում ամենաերկար երթուղին, որը երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Հարբին քաղաքը միացնում Է գերմանական Համբուրգին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Այդ երթուղով առաջին շարժակազմը ճանապարհ Է ընկել հունիսի 13-ին:
Գնացքն ուղեւորվելու Է շաբաթը մեկ անգամ: Չվերթի տեւողությունը 15 օր Է: Այդ ժամանակաշրջանում գնացքը հաղթահարում Է ավելի քան 9,8 հազար կիլոմետր, այդ թվում՝ անցնելով Ռուսաստանի եւ Լեհաստանի տարածքներով: Չին-մոնղոլական եւ եւ բելառուսա-լեհական սահմանում գնացքը ստիպված կլինի փոխել անիվները երկաթուղագծի չափերի տարբերության պատճառով:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Հարբին-Համբուրգ երկաթուղային երթուղին կրկնակի պակաս ժամանակ կպահանջի, քան ավտոճանապարհներով եւ ծովով բեռների փոխադրման ներկայիս ուղին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել