Կալիֆորնիայի իշխանությունները սաստիկ երաշտի պատճառով ջրօգտագործման հավելյալ սահմանափակում են մտցրել
Աշխարհ
Կալիֆորնիայի նահանգի իշխանությունները որոշում են ընդունել արդեն չորրորդ տարին շարունակվող երաշտի պատճառով կտրուկ կրճատել ջրի մատակարարումը ֆերմերային տնտեսություններին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մասնավորապես, ֆերմերներին կոչ են արել կրճատել ջրառը երեք տարբեր աղբյուրներից:
Ինչպես նշում են փորձագետները, սա ամենաուժեղ երաշտն է դիտարկումների ողջ ընթացքում, ինչի հետևանքով Կալիֆորնիայի շատ ջրամբարներ ամբողջովին ցամաքել են:
Ապրիլին Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը հրամանագիր էր ստորագրել նահանգում ջրի օգտագործումը մեկ քառորդով կրճատելու մասին, ինչը նմանօրինակ սահմանափակման առաջին դեպքն է դարձել նահանգի պատմության մեջ: Նոր պահանջները վերաբերել են ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ ընկերություններին, սակայն ֆերմերների համար այն ժամանակ բացառություն էր արվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել