Հունաստանի հետ բանակցություններն անհրաժեշտ է հնարավորինս արագ վերսկսել. Օլանդ
Աշխարհ
Հունաստանի և միջազգային վարկատուների (ԵՄ, ԵԿԲ և ԱՄՀ) միջև բանակցություններն անհրաժեշտ է հնարավորինս արագ վերսկսել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Այժմ մենք շատ քիչ ժամանակ ունենք, մենք մոտենում ենք այն պահին, որը կարող է մրրկայնության հանգեցնել, եթե չհաջողվի համաձայնության գալ»,- ընդգծել է նա՝ Լը Բուրժեի միջազգային օդատիեզերական սալոնի բացման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին: Ինչպես նշել է Օլանդը, մոտ ժամանակներս ինքը մտադիր է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ այս դիրքորոշման մասին տեղեկացնել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: «Այլևս ժամանակ չենք կորցնի, անհրաժեշտ է հնարավորինս արագ վերսկսել բանակցությունները»,- նշել է հանրապետության ղեկավարը:
Միջազգային վարկատուների հետ Հունաստանի բանակցությունները, որոնք հունիսի 13-ին և 14-ին տեխնիկական մակարդակով տեղի են ունեցել Բրյուսելում, ավարտվել են ապարդյուն: Ինչպես հաղորդել են Եվրահանձնաժողովում, «բանակցությունների ընթացքում արձանագրվել է որոշ առաջընթաց, սակայն դրանք հաջող չեն եղել, քանի որ շարունակվում է էական խզում պահպանվել Հունաստանի կառավարության առաջարկությունների և տարեկան շուրջ 2 միլիարդ եվրո գումարի բյուջետային խնայողության՝ Եվրահանձնաժողովի, Եվրոպայի կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջների միջև», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել