Ուկրաինական հակամարտությունը կարելի է լուծել մեկ օրում. Նուլանդ
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում հակամարտությունը կարող է լուծվել կարճ ժամանակահատվածում, առնվազն մեկ օրում: Նման կարծիքը նա հայտնել է Gazeta.ru-ի հետ զրույցում:
Նուլանդի խոսքով` իրավիճակի կայունացումն ամբողջապես կախված է Մոսկվայի գործողություններից: «Այդ ամբողջ իրավիճակը կարող է լուծվել մեկ օրում, շաբաթում, ամսում` մեկ ճիշտ որոշմամբ: Մենք հետևում ենք և սպասում դա Ձեզնից»,- նշել է նա:
Պետքարտուղարի օգնականը նաև ընդգծել է, որ Ուկրաինայի քաղաքացիները ցանկանում են իրենց երկիրը տեսնել ավելի բաց, իրավական, արդար և եվրոպական: Նուլանդը հավելել է, որ իրավիճակն Ուկրաինայում ուղղակիորեն կապված է Ռուսաստանում տիրող իրավիճակի հետ, և եթե ուկրաինական հակամարտությունը չլուծվի, տնտեսական իրավիճակը Ռուսաստանում և երկրի վիճակն աշխարհում չի բարելավվի:
Նա նշել է, ր Օբաման դեռևս որոշում չի ընդունել Ուկրաինայի մահաբեր զենքի մատակարարումների մասին` հավելելով, որ իրենց համար ավելի նախընտրելի է Մինսկի պայմանավորվածությունների պահպանումը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել