Պենտագոնն ուսումնասիրում է Արևելյան Եվրոպայի երկրներում ծանր զենք տեղակայելու հնարավորությունը
Աշխարհ
ԱՄՆ-ն մտադիր է մեծացնել Եվրոպայում իր ռազմաօդային ուժերի թվաքանակը որպես ուժի ցուցադրման քայլ. հայտարարել է ամերիկյան օդուժի հարցերով նախարար Դեբորա Լի Ջեյմսը: Նա Ռուսաստանն անվանել է ամենամեծ սպառնալիք: Այս մասին փոխանցում է The Wall Street Journal-ը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն ուժեղացրել էր Բալթյան երկրների գլխավերևում օդային պարեկումն ու Մեծ Բրիտանիայում տեղակայել B-2 և B-52 ռմբակոծիչներ:
«Ներկա փուլում ծրագրվում է բարձրացնել թվաքանակը կամ ուժեղացնել ռոտացիան»,- ասել է Դեբորա Լի Ջեյմսը:
Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ը նաև դիտարկում է Եվրոպայում 5-րդ սերնդի F-22 Raptor կործանիչների տեղակայման հնարավորությունը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել