Լիոնում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը հարձակվում է հայ ակտիվիստների վրա (տեսանյութ)
Աշխարհ
Ֆրանսիայի Լիոն քաղաքում «Նոր սերունդ» հայ հեղափոխական երիտասարդական կազմակերպության ակտիվիստները շաբաթ բողոք- նստացույց են կազմակերպել Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի առջև, որի ժամանակ նրանց վրա են հարձակվել հյուպատոսության անձնակազմի անդամներն ու ինքը` գլխավոր հյուպատոսը: Այս մասին հաղորդում է Asbarez-ը:
Բողոքի ակցիան մի մասն էր կազմակերպության գործունեության և ջանքերի` ուղղված Հայոց ցեղասպանության և փոխհատուցման պահանջի շուրջ Թուրքիայի շարունակական ժխտողականությանն ուշադրություն հրավիրելուն:
Թուրքական հյուպատոսության աշխատակիցները հարձակվել են ակտիվիստների վրա, հարվածել տեղի ունեցողը նկարահանողին և խլել նրա հեռախոսը: Ավելի ուշ կադրում հայտնվել է հյուպատոսը և հարձակվել ու հայհոյել երիտասարդ ակտիվիստներին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել