Հարավային Կորեայում MERS կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 19-ի, վարակվել է 154 մարդ
Աշխարհ
Հարավային Կորեայում MERS կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 19-ի, վարակվել է 154 մարդ. փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
Վարակվելու հավանականությունը մեծ է թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ: Վարակվածների 40 տոկոսը՝ 50-ն անց մարդիկ են: Նաև վարակված է մեկ դեռահաս:
5.2 հազար մարդ ստիպված է հետևել կարանտինի ռեժիմին: Նրանց թվում են 30 օտարերկրյա քաղաքացիներ:
Հարավային Կորեայի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ համաճարակի բռնկումը կավարտվի մինչև հունիսի վերջ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել