Հռոմի պապն ընդունել է ԱՄՆ-ի արքեպիսկոպոսի պաշտոնաթողությունը սեքս-սկանդալի պատճառով
Աշխարհ
Սենտ Փոլի և Մինեապոլիսի կաթոլիկ արքեպիսկոպոս Ջոն Նիենսթեդտը հունիսի 15-ին պաշտոնաթող է եղել սեքսուալ սկանդալի ֆոնին, նրա օրինակին հետևել է արքեպիսկոպոսի տեղակալներից մեկը՝ Լի Փիշեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով New York Times-ին:
«Ես՝ որպես առաջնորդ, դժբախտաբար, շեղվել եմ Աստծու Եկեղեցու բարի գործերից և նրանցից, ովքեր կատարում են դրանք: Ուստի ես որոշում եմ կայացրել հեռանալ»,- ասված է արքեպիսկոպոսի հայտարարության մեջ: Ավելի վաղ Մինեսոտայի դատախազությունը քրեական գործ էր հարուցել կաթոլիկ թեմի դեմ այն բանի համար, որ վերջինս կարևորություն չի տվել քահանաներից մեկի հասցեին արված մեղադրանքներին, որին մեղադրում էին սեռական հանցագործությունների մեջ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է արքեպիսկոպոսի պաշտոնաթողությունը և թեմի հովվապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Բեռնարդ Հեբդին՝ Նյուարքի արքեպիսկոպոսի օգնականին: Վերջին տասը տարում համանման մեղադրանքներով արդեն ավելի քան մեկուկես տասնյակ եպիսկոպոսներ են պաշտոնաթող եղել Ֆրանցիսկոսի և նրա նախորդի՝ Բենեդիկտոս XVI-ի պապական իշխանության օրոք: Երկու ամիս առաջ Միսուրիի նահանգում պաշտոնաթող էր եղել արքեպիսկոպոս Ռոբերտ Ֆինը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել