Արգելվել է էլեկտրոնային սիգարետների հանձնումն ինքնաթիռների ուղեբեռ
Աշխարհ
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ԻԿԱՕ) արգելել է ինքնաթիռների ուղեբեռ հանձնել էլեկտրոնային սիգարետներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կազմակերպության մամուլի ծառայությունը, արգելքը տարածվում է ոչ մայն բուն էլեկտրոնային սիգարետների, այլև դրանց համար լիցքավորող սարքերի վրա: Սարքերը կարելի է փոխադրել ձեռնածանրոցով, բայց արգելվում լիցքավորել ինքնաթիռում:
Այս միջոցառումն ԻԿԱՕ-ում բացատրել են հրդեհի առաջացման վտանգով: Կազմակերպության տեղեկություններով՝ վերջին ժամանակներս արձանագրվել են ուղեբեռի միանգամից մի քանի բռնկումներ այնտեղ թողնված էլեկտրոնային սիգարետների պատճառով:
Արգելքի մասին տեղեկատվությունն իր Twitter-ում հավաստել է Միավորված ազգերի կազմակերպությունը: Այն արդեն մտել է ուժի մեջ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել