Կալիֆորնիայում 10-ամյա աղջիկը մահացել է ամերիկյան բլրակների վրա սահելուց հետո
Աշխարհ
Կալիֆորնիայի Six Flags Magic Mountain թեմատիկ այգում 10-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը ամերիկյան բլրակների վրա սահելուց հետո: Մեկ օր անց նա մահացել է հիվանդանոցում: Այս մասին գրում է Los Angeles Times-ը:
Քննիչները պարզում են, թե ինչի պատճառով կարող էր աղջիկը կորցնել գիտակցությունը:
«Մեզ խորապես վշտացրել է Ժասմին Մարտինեսի մահվան լուրը: Մենք աղոթում ենք նրա ընտանիքի հետ միասին»,- հայտնել է այգու ղեկավարությունը:
Revolution ատրակցիոնի գոյության 40 տարիների ընթացքում դրա վրա չի գրանցվել ոչ մի դժբախտ պատահար` չնայած այդ ընթացքում ատրակցիոնից օգտվել է 45 մլն մարդ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել