Nestle-ն 50 մլն դոլարի լապշա կոչնչացնի Հնդկաստանի իշխանությունների արգելքից հետո
Աշխարհ
Nestle ընկերությունը հայտնել Է, որ մտադիր Է ոչնչացնել Maggi առեւտրանիշով ավելի քան 50 միլիոն դոլար արժեքով լապշայի պաշարները՝ այս մթերքի նկատմամբ Հնդկաստանի իշխանությունների կողմից սահմանված արգելքից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես նշված Է ընկերության հայտարարության մեջ, հարկ կլինի հավելյալ միջոցներ ծախսել խանութներից ապրանքի հետկանչման, օգտահանման կետեր փոխադրելու եւ բուն օգտահանման համար:
Հնդկաստանի սննդի կարգավորիչն ավելի վաղ երկրում ժողովրդականություն վայելող մակարոնային արտադրանքը վտանգավոր Է ճանաչել առողջության համար եւ Nestle-ին մեղադրել Է պարենային անվտանգության կանոնները չկատարելու մեջ:
Nestle-ն զբաղեցնում Է Հնդկաստանի՝ արագ պատրաստման լապշայի շուկայի շուրջ 80 տոկոսը: Ընկերությունում համաձայն չեն Հնդկաստանի իշխանությունների մեղադրանքներին եւ պնդում են, որ լապշան համապատասխանում Է բոլոր պահանջներին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել