Facebook-ը թողարկել է նոր հավելված` լուսանկարների մասնավոր փոխանակման համար (տեսանյութ)
Աշխարհ
Facebook ընկերությունը թողարկել է Moments անվանումով նոր ծրագիր, որը թույլ է տալիս փոխանակվել լուսանկարներով՝ նրանց սոցցանցում չտեղադրելու հնարավորությամբ, հայտնում է vesti.ru-ն:
Նոր հավելվածի տարբերակիչ առանձնահատկությունը՝ լուսանկարների ավտոմատ խմբավորումն է՝ առանձին իրադարձությունների և նրանց վրա պատկերված մարդկանց հիմման վրա: Moments-ը հասանելի է երկու հարթակների վրա՝ iOS և Android:
Ծրագիրն ինքնուրույն դասավորում է լուսանկարներն ալբոմներում՝ հիմնվելով նրանցում պարունակվող մետատվյալների վիա (այդ թվում, ժամանակի և նկարահանման վայրի)՝ դա կարող է լինել, օրինակ, մի զբոսանք անտառում կամ ուղևորություն քաղաքից դուրս: Եթե Moments-ը ճանաչի ձեր ընկերոջը, այն կառաջարկի կիսվել նրա հետ լուսանկարով:
Հավելվածը հնարավորություն է տալիս սինխրոնիզացնել ալբոմը և ավելացնել նոր լուսանկարներ, այնպես որ մի ամբողջական հավաքածուն լինի իրադարձության բոլոր մասնակիցների մոտ: Լուսանկարներով կարելի է կիսվել հետևողների և այլ ընկերների հետ Facebook-ի, Instagram-ի կամ Messenger-ի միջոցով:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել