Թուրքիան Ռուսաստանից ստացել է «Թուրքական հոսքի» ցամաքային հատվածի կառուցման կոորդինատները. Թաներ Յըլդըզ
Աշխարհ
Թուրքիան Ռուսաստանից ստացել է «Թուրքական հոսք» գազատարի ցամաքային հատվածի կառուցման կոորդինատները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը`Sputnik գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
«Այժմ անհրաժեշտ է ստանալ նախագծի հիմնավորման տեխնիկատնտեսական նախնական թույլտվությունը: Կարծում եմ, որ այս շաբաթ կարելի է ակնկալել տվյալ հարցի շուրջ կոնկրետ գործողություններ: Ցանկանում եմ ընդգծել, որ ներկայումս օրակարգում քննարկվում են գազատարի 4 ճյուղերից մեկի կառուցման հետ կապված մանրամասները:
Ակնկալվում է, որ «Թուրքական հոսք» գազատարի (ընդհանուր հզորությունը՝ 63 միլիարդ խորանարդ մետր) այդ ճյուղի հզորությունը կկազմի 16 միլիարդ խորանարդ մետր: Բաքվում տեղի ունեցած (Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների) երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է նախագծի հենց տվյալ հատվածի իրագործման հարցը»,- ասել է նա:
Ռուսական «Գազպրոմ» և թուրքական «Բոթաշ» ընկերությունները «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրել են 2014 թվականի դեկտեմբերի 1-ին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել