Թբիլիսիի կենտրոնում ևս մեկ սողանք է տեղի ունեցել
Վրաստան
Թբիլիսիի կենտրոնում նոր սողանք է տեղի ունեցել՝ Չեչելաշվիլի փողոցում գտնվող բնակելի տան հետնամասում: Վնասվել է շենքի պատը և տանիքը: Այդ մասին հայտնել է Վրաստանի պետական անվտանգության և ճգնաժամային իրավիճակների կառավարման խորհուրդը` փոխանցում է Sputnik Грузия գործակալությունը:
Դեպքի վայրում են թաղապետարանի ներկայացուցիչները, փրկարարներն ու պարեկային ոստիկանությունը: Դեպքի վայրում աշխատում են նաև Շրջակա միջավայրի ազգային գործակալության երկրաբանները և ուսումնասիրում իրավիճակը, ինչից հետո կիրականացվեն համապատասխան աշխատանքներ:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում տեղատարափ անձրևը կարկուտի և քամու հետ կաթվածահար էր արել քաղաքը կիրակի գիշերը: Աղետի հետևանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ և ենթակառուցվածքներ: Վերջին տվյալներով` մահացել է 15 մարդ, յոթ հոգի համարվում է անհետ կորած:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել