Թբիլիսիի կենդանաբանական այգին նոր վայր կտեղափոխվի
Աշխարհ
Թբիլիսիի իշխանությունները մտադիր են ջրհեղեղից տուժած կենդանաբանական այգին նոր վայր տեղափոխել՝ քաղաքի ծայրամաս, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Մենք արդեն ունենք այն «Թբիլիսյան ծով» թաղամաս տեղափոխելու պլաններ: Իսկ այգու ներկայիս վայրում կկառուցվի ժամանցի գոտի»,- հայտնել է քաղաքապետ Դավիդ Նարմանիան:
Նոր կենդանաբանական այգու շինարարության համար միջոցները կտրամադրի երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:
Նարմանիայի խոսքով՝ կենդանաբանական այգու ներկայիս վայրում կստեղծվի ժամանացի բարձրակարգ գոտի, կտնկվեն նոր ծառեր:
Թբիլիսիում հեղեղումների հետևանքով սատկել է այգու ավելի քան 300 բնակիչ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել