Եգիպտոսի նախկին նախագահը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Աշխարհ
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին ցմահ ազատազրկման են դատապարտել` լրտեսության համար: Այս մասին Twitter-ում հաղորդում է Agence France-Presse-ը:
Բացի այդ, օտարերկրյա ծայրահեղական կազմակերպություններին աջակցելու գործով Մուրսին 25 տարվա ազատազրկման է դատապարտվել:
Ավելի վաղ Եգիպտոսի դատարանը Մուրսիին մահապատժի էր դատապարտել` 2011 թվականի հեղափոխության ընթացքում բանտից «Մուսուլման եղբայրների» փախուստի համար:
Ապրիլի վերջին նախկին նախագահի դեմ փորձել էին մահապատիժ սահմանել Հոսնի Մոբարաքի կառավարման ընթացքում բախումների հետևանքով լրագրողների սպանության դեպքերի առթիվ: Այդ ժամանակ դատարանն արդարացրել էր Մուրսիին, սակայն 20 տարվա ազատազրկման էր դատապարտել իր քաղաքական հակառակորդների դեմ բռնություն կիրառելու մեղադրանքով:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել