Ղազախստանում մարդատար ինքնաթիռում վայրէջքի ժամանակ հրդեհ է բռնկվել
Աշխարհ
Ղազախստանի Ակտաու միջազգային օդանավակայանում հրդեհվել է SCAT Airlines ղազախական ավիաընկերության ինքնաթիռը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով TASS գործակալությունը, այդ մասին հայտնել է «Կազինֆորմը»: Պատահարը տեղի է ունեցել թռիչքային ուղու վրա այն բանից հետո, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել: Ինքնաթիռում տարածվել է ծուխ, բարեբախտաբար, հրդեհը հնարավոր է եղել շատ արագ մեկուսացնել: Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան