Սթոլթենբերգը Ռուսաստանին մեղադրել է «պատերազմի քարոզի» մեջ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթնբերգը կարծում է, որ Մոսկվան զբաղվում է «միջուկային զենք ճոճելով»: Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի թվի մեծացումը Մոսկվայի քաղաքականության պատասխանն է: Մասնավորապես, Յենս Սթոլթենբերգին դուր չեն եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը «Բանակ-2015» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի բացման ժամանակ, հաղորդում է Interfax-ը:
«Մենք մեծացնում ենք մեր ներկայությունը դաշինքի արևելյան մասում ի պատասխան նոր փոփոխված անվտանգության ճարտարապետությանը, ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի առավել համառ վարքագծին: Այն ամենը, ինչ մենք անում ենք, լիովին համապատասխանում է մեր միջազգային պարտականություններին և համաձայնագրերին»,- ասել է Սթոլթենբերգը:
«Հայտարարությունները, որոնք մենք լսեցինք նախագահ Վլադիմիր Պուտինից, միայն հաստատում են վարքագիծը, որին հակված է Ռուսաստանը բավականին երկար ժամանակ: Ռուսաստանի այդ պատերազմական հռետորաբանությունն արդարացված չէ, վտանգավոր է և ապակայունացնող դեր է խաղում»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2015-ին որպես ռուսական բանակի սպառազինում կմատակարարվի ավելի քան 40 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որոնք կկարողանան հաղթահարել ցանկացած, նույնիսկ տեխնիկապես ամենակատարելագործված ՀՀՊ համակարգերը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել