Շվեդիայի 6 դեսպանատներում պայթյունի սպառնալիքով անանուն նամակներ են ստացվել
Աշխարհ
Շվեդիայի 6 դիվանագիտական ներկայացուցչություններում ստացվել են պայթյունի սպառնալիքներով անանուն նամակներ. գրում է Aftonbladet պարբերականը:
Նամակների անանուն հեղինակները հայտնում են, որ դիվանագիտական ներկայացուցչություններից մեկում տեղադրված է 1 տոննա պայթուցիկ նյութ:
«Մենք ուսումնասիրում ենք սպառնալիքներով նամակները։ Ներկա պահին չունեմ ավելի մանրամասն տեղեկություն՝ բացի այն, որ մենք արդեն համագործակցում ենք բոլոր դեսպանությունների հետ»,- պարբերականին հայտնել է Ստոկհոլմի ոստիկանության ներկայացուցիչը:
Նշվում է, որ Շվեդիայում Իսպանիայի ներկայացուցչությունը խուզարկվել է ոստիկանության ու շների կողմից։ Ստուգման արդյունքում պայթուցիկներ չեն հայտնաբերվել:
Չի հաղորդվում, թե կա՞ն արդյոք նամակներ ստացած այլ դեսպանություններ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել