ԱՄՆ-ում ուսանողը ձերբակալվել է ԻՊ-ի անունից ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով
Աշխարհ
ԱՄՆ-ում քոլեջի ուսանողը ձերբակալվել է «Իսլամական պետության» անունից ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով, տեղեկացնում է Газета.Ru-ն:
Հաղորդվում է, որ 20-ամյա Մունտեր Օմար Սալեհը բնակվել է Նյու Յորքի Քվինս շրջանում, և ձերբակալվել է 2015-ի հունիսի սկզբին:
Քննության ունեցած տվյալներով՝ ձերբակալվածը կարող էր պայթյուն նախապատրաստել: Ենթադրյալ ահաբեկչին հայտնաբերել են ինտերնետում ակտիվության պատճառով:
Նշվում է, որ կասկածյալն «Ալ-Քաիդային» աջակցություն է հայտնել և ողջունել է Թեքսասում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսի ընթացքում հրաձգությունը:
Սալեհի ֆայլերում հայտնաբերվել են ռումբ պատրաստելու ուղեցույց, ինչպես նաև Նյու-Յորքի տեսարժան վայրերի մասին տեղեկատվություն, որոնք նկարագրվում են որպես «ահաբեկչության պոտենցիալ թիրախ»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)