Շոտլանդական կղզում կատարվել է վերջին 50 տարվա մեջ առաջին գողությունը
Աշխարհ
Անհայտ անձինք կողոպտել են Կաննա կղզու վրա գտնվող խանութը: Կղզին, որի բնակչությունը չի հասնում 30 մարդու, գտնվում է Շոտլանդիայի ափերի մոտ: Այս մասին գրում է BBC-ն:
Չարագործները գողացել են տարբեր քաղցրավենիքներ և 6 բրդե գլխարկներ, որոնք վաճառելու համար պատրաստել էր խանութի սեփականատերը: Նրանք ստիպված չեն եղել կոտրել փականը, քանի որ տերը երբեք չի կողպել խանութի դուռը: Դրա շնորհիվ ձկնորսները նույնիսկ գիշերը կարող էին օգտվել տեղի Wi-Fi-ից:
Գողությունը վերջին մի քանի տասնյակ տարիների մեջ կղզու վրա կատարված առաջին հանցագործությունն է: Վերջին անգամ ոստիկանությունը Կաննայում գողություն է հետաքննել անցյալ դարի 60-ականներին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել