ԱՄՆ Սենատն ընդունել է հարցաքննության ժամանակ խոշտանգումներն արգելելու մասին օրենքը
Աշխարհ
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը ռազմական բյուջեի քննարկման ժամանակ ընդունել է հարցաքննությունների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որը իրավապահ մարմիններին արգելում է խոշտանգել ձերբակալվածներին: Նախագիծն առաջ էին քաշել զինված ուժերի հարցերով հանձնաժողովի ղեկավար հանրապետական Ջոն Մաքքեյնը և հետախուզության հանձնաժողովի փոխնախագահ դեմոկրատական Դայեն Ֆայնսթայնը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ներկայումս այսպես կոչված ինտենսիվ հարցաքննության մեթոդն արգելված է նախագահի հրամանով, սակայն Կոնգրեսը կարծում է, որ դա պետք է արգելվի օրենքի մակարդակով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի` հետախուզության հարցերով հանձնաժողովը զեկույց էր հրապարակել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից ԿՀՎ գաղտնի բանտերում պահվող, ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ խոշտանգումներ իրականացնելու մասին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել