ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը կոչով դիմել է Բաքվին
Աշխարհ
Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել երկրում գտնվող մեծաթիվ քաղբանտարկյալներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հերթական նստաշրջանի ժամանակ Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, ինչպես նաև բանտում քաղբանտարկյալների առկայության առնչությամբ: «Ես կոչ եմ անում իշխանություններին, մարդասիրական նկրտումներից ելնելով, ազատ արձակել նրանց, ովքեր առողջական խնդիրներ ունեն, ինչպես նաև ներում շնորհել և մեղադրանքները հեռացնել այն անձանցից, ովքեր զրկվել են ազատությունից միայն սեփական իրավունքներն իրականացնելու հետևանքով»,- նշել է ՄԱԿ-ի գերագույ ն հանձնակատարը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել