Թբիլիսիում առյուծը հարձակվել է քաղաքացու վրա. ականատեսներ
Վրաստան
Թբիլիսիում Հերոսների հրապարակի մոտակայքում առյուծ է նկատվել: Ականատեսների խոսքով՝ ենթադրաբար մեկ մարդ առյուծի զոհ է դարձել: Այս մասին տեղեկացնում է Грузия online-ը:
Ականատեսները նշում են, որ տեսել են, թե ինչպես է առյուծը հարձակվում տղամարդու վրա: Մի քանի մարդ կարողացել է փախուստի դիմել: Մարդիկ խուճապի մեջ են:
Դեպքի վայր են մեկնել հերթապահ ոստիկանները: Մարդիկ պահանջում են ոչնչացնել կենդանուն:
Հիշեցնենք, որ Ճգնաժամերի կառավարման ու անվտանգության խորհրդի նիստին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հավաստիացրել էր, որ կենդանաբանական այգուց փախած գիշատիչներ քաղաքում չկան, և բնակիչների կյանքին ոչինչ չի սպառնում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել