10 դոլարանոց թղթադրամի վրա կհայտնվի կնոջ կիսադեմ
Աշխարհ
ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ 10 դոլար անվանական արժեքով թղթադրամի վրա կհայտնվի կնոջ կիսադեմ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ինչպես հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն` նոր թղթադրամը կհայտնվի 2020 թվականին, և պատկերը կներկայացնի ամերիկյան ժողովրդավարության արժեքները: Պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե ում կիսադեմը կգործածվի թղթադրամի վրա:
Նշվում է, որ նոր թղթադրամի մասին որոշումը կընդունվի հասարակական կարծիքի հարցման հիման վրա: Արդյունքներով առաջատար են Էնդրյու Ջեքսոնը, Էլեոնորա Ռուզվելտը և Ռոզա Փարքսը:
Կնոջ դեմքով թղթադրամի հայտնվելը նվիրված կլինի կանանց ձայնին իրավունք տված ԱՄՆ սահմանադրական 19-րդ ուղղման 100-ամյակին:
Ֆինանսների նախարարի խոսքով` այժմ 10 դոլարանոց թղթադրամի վրա պատկերված Ալեքսանդր Համիլթոնի պատկերը նույնպես կպահպանվի:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել