Ֆրանսիան հիշում է «Դիմադրության» հերոսներին
Աշխարհ
Ֆրանսիան նշում Է Շառլ դը Գոլի կոչի 75-րդ տարեդարձը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի դրամատիկական ժամանակաշրջանում հայրենակիցներին նացիստական օկուպացմանը դիմադրելու կոչ արեց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գեներալի պատմական դիմումը հնչել Է 1940 թվականի հունիսի 18-ին Լոնդոնից BBC-ի ռադիոալիքներով, որտեղ նա աշխատում Էր Մարտնչող Ֆրանսիայի այդ խարտիայի վրա:
Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել են Ելիսեյան պալատում, ի հիշատակ այդ իրադարձության, հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը Մոն Վալերիեն բլրին կգլխավորի հանդիսավոր արարողությունը: Հենց այնտեղ՝ Բուլոնյան անտառի մոտ, դը Գոլի նախաձեռնությամբ պատերազմից հետո բացվեց Դիմադրության հուշահամալիրը: Գեներալն Ազատ Ֆրանսիայի խորհրդանշան Է ընտրել լոթարինգյան խաչը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել