Թաիլանդում պատրաստվում են մասշտաբային ջրհեղեղի
Աշխարհ
Թաիլանդի ավելի քան 20 շրջան առաջիկա հինգ օրերին, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, կարող է հայտնվել բնական աղետի հարվածի տակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հարավ-արևմուտքից տարածաշրջան է շարժվում խոշոր մուսոն, որը հորդառատ անձրևներ կբերի: Հնարավոր է ջրհեղեղ և սողանքներ:
Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչան հրահանգել է բարձր պատրաստվածության մակարդակի բերել փրկարարներին և զինված ուժերը: «Զինվորները հրաման են ստացել անհրաժեշտության դեպքում օգնել մարդկանց»,- հայտնել է Թաիլանդի կառավարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Սանսերն Կաևկամներդը:
Շրջանների թվում, որտեղ օդերևութաբանների կանխատեսումներով մինչև հունիսի 21-ը սպասվում են հորդառատ անձրևներ, կան հայտնի զբոսաշրջային ուղղություններ` Պատայա, Փհուկետ: Ջրհեղեղի վտանգ կա նաև Բանգկոկում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել