Սկսվել է մուսուլմանների սուրբ ամիսը՝ Ռամադանը
Աշխարհ
Լուսաբացին համայն աշխարհի մուսուլմանների համար սկսվել է Ռամադան` սուրբ ամիսը: Այն իսլամի 5 սյուներից մեկն է և պարտադիր է հավատացյալների համար: Օրվա լուսավոր ժամերին մուսուլմանները զերծ են մնում սնվելուց, խմելուց և ծխելուց ու կատարում են բարեգործություններ և հատվածներ կարդում Ղուրանից՝ ողջ ամսվա ընթացքում կարդալով ամբողջ գիրքը: Այս մասին հայտնում է Korrespondnet.net-ը:
Մուսուլմանները Ռամադանն անվանում են «բոլոր ամիսների սուլթան» և ցերեկային ժամերին բացի պահքից՝ աշխատում են իրենց նվիրել մերձավորներին և օգնության կարոտ մարդկանց:
Նշենք, որ Ռամադանը մուսուլմանական օրացույցի 9-րդ ամիսն է: Համարվում է, որ օրը սահմանված է ի հիշատակ Ջեբրայիլ հրեշտակի միջոցով Մուհամեդ մարգարեին աստվածային ուղերձների շնորհմանը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել