ԱՄՆ-ում 6 երիտասարդ մահացել էին պատշգամբի փլուզումից. պատճառը հայտնի է (լուսանկարներ)
Աշխարհ
ԱՄՆ-ի ինժեներները հետաքննլ են Կալիֆորնիայում պատշգամբի փլուզման պատճառները, ինչի հետևանքով մահացել է վեց մարդ, ևս յոթը` վնասվածքներ ստացել: Այս մասին հայտնում է բրիտանական BBC լրքատվական գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Բերքլի քաղաքում` ծննդյան երեկույթի ժամանակ:
Իշխանությունները հայտարարել են, որ 13 մարդ եղել է չորրորդ հարկի պատշգամբում, երբ այն փլուզվեց:
Զոհերը հիմնականում իռլանդացի ուսանողներ են, ովքեր ժամանակավորապես բնակվում էին ԱՄՆ-ում` փոխանակման ծրագրի շրջանակներում:
Նախաքննությունը պարզել է, որ պատշգամբի փայտե գերանները հնարավոր է հարկ եղած ձևով չեն ամրացվել շինարարության ժամանակ:
«Ավելի քան հավանական է, որ փլուզումը պայմանավորված է անձրևից հասցրած վնասով», - ասել է քաղաքապետը:
Սակայն, ավելի ուշ, նա ընդգծել է, որ դա ոչ պաշտոնական եզրակացություն է, և հետաքննությունը դեռ ընթանում է:
Բնակարանային համալիրին ծանոթ քաղաքի նախկին պաշտոնյան նշել է, որ պատշգամբը դեկորատիվ էր և նախատեսված չէր մեծ թվով մարդկանց համար:





















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել