Ուկրաինայի հակամարտությունը կարելի է կարգավորել միայն քաղաքական ճանապարհով. Մերկել
Աշխարհ
Ուկրաինայի հակամարտությունը կարելի է կարգավորել միայն քաղաքական ճանապարհով: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` Բունդեսթագում ելույթ ունենալով կառավարական հայտարարությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իրավիճակն Ուկրաինայում նախկինի պես անհանգստություն է առաջացնում: Ես խորապես համոզված եմ, որ այդ հակամարտությունը կարելի է լուծել միայն քաղաքական ճանապարհով»,- ընդգծել է նա` ասելով, որ դա Մինսկի համաձայնագրերի նպատակն է:
«Մարտին Եվրախորհրդում մենք պայմանավորվել ենք երկարացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և սերտորեն կապել դա Մինսկի համաձայնագրերի կատարման հետ»,- հիշեցրել է Մերկելը:
«Ռուսաստանը պետք է ցույց տա, որ հետևում է ստանձնած պարտավորություններին»,- ասել է կանցլերը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել