Ֆրանսիայում դատարանի որոշմամբ սկսվել է Ռուսաստանի գույքի կալանավորումը
Աշխարհ
Ֆրանսիայում դատարանի որոշմամբ սկսվել է Ռուսաստանի գույքի կալանավորումը: Այս մասին ասված է մի շարք ռուսական ընկերությունների ստացած ծանուցագրերի մեջ` փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փաստաթղթում նշվում է 2014թ. հուլիսի 18-ի Հաագայի դատարանի վճիռը, որը վերաբերում է բանկային հաշիվների եղած դեբիտորական պարտքերին և միջոցներին:
Դա հանգեցրել էր մի շարք ռուսական ընկերությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հաշիվների սառեցմանը, որոնց մի մասը հետագայում նորից բացվել էր: Որպես հայցվոր` փաստաթղթում հիշատակվում է Hulley Enterprises Limited ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Բելգիան կալանք էր դրել Ռուսաստանի պետական ակտիվների վրա:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել