Եվրախումբը հայտարարել է Հունաստանի` եվրոգոտուց դուրս գալու հնարավորության մասին
Աշխարհ
Եվրոգոտու ֆինանսների նախարարների խորհուրդը (Եվրախումբ) հինգշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ այդպես էլ Հունաստանի հետ համաձայնություն ձեռք չի բերել բարեփոխումների ծրագրի շուրջ` սահմանելով հունիսի 30-ը, որպես փոխզիջման ծայրահեղ ժամկետ: Չի բացառվել նաև, որ երկիրը կարող է լքել եվրոգոտին: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Վերլուծաբանների խոսքով` Հունաստանը կարող է եվրոգոտում առաջին ինքնիշխան դեֆոլտն իրականացնել, քանի որ նա պետք է վճարումներ կատարի ԱՄՀ-ի, ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկի օգտին` հուլիսին և օգոստոսին:
«Մեր մեծ ցանկությունն է պահպանել Հունաստանին եվրոգոտում, բայց եթե դա, վերջիվերջո, անհնար է, մենք պատրաստ ենք ցանկացած իրադարձության»,- հայտարարել է Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել