Դանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը
Աշխարհ
Դանիայի խորհրդարանի (Ֆոլկետինգ) ընտրություններում հաղթել է ընդդիմադիր աջ կենտրոնամետ բլոկը՝ «Վենստրե» ազատական պահպանողական կուսակցության առաջնորդ լարս Լեքե Ռասմուսենի գլխավորությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բոլոր ձայների հաշվարկից հետո երկրի մայրցամաքային հատվածում պահպանողական կուսակցությունների կոալիցիան ստացել է խորհրդարանի 175 մանդատներից 90-ը: Իշխող կոալիցիան՝ վարչապետ, սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Հելլե Թորնինգ Շմիդտի գլխավորությամբ, ստացել է 85 մանդատ:
Ռասմուսենն արդեն հայտարարել է վարչապետի պաշտոնն ստանձնելու պատրաստակամության մասին:
Ռասմուսենը 2001-2007 թվականներին զբաղեցրել է ՆԳ նախարարի պաշտոնը, ինչպես նաև եղել է Դանիայի վարչապետը 2009-2011 թվականներին:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել