Նյու Յորքի նահանգի գետում ֆրանսիացիների փոխադրող զբոսանավը մխրճվել է ջրարգելակի մեջ
Աշխարհ
Ֆրանսիայի տասնյոթ քաղաքացիներ վերքեր են ստացել ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի գետում՝ Կանադայի հետ սահմանից ոչ հեռու, ջրարգելակին զբոսանավի բախման հետևանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Նավը ջրարգելակին է բախվել Մասենա քաղաքում՝ Սուրբ Լավրենտիոս գետում:
Ինչպես գրել է տեղական Watertown Daily Times թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի առափնյա ծառայությունը, էքսկուրսիոն նավում եղել են 274 ուղևոր և անձնակազմը՝ բոլորն էլ Ֆրանսիայի քաղաքացիներ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, մնացած ուղևորներին տարահանում են:
Տեղական իշխանությունները պարզում են բախման պատճառը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել