Ականատեսները լուսանկարել են Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած վագրին (ֆոտո)
Վրաստան
«Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը ցուցադրել Է հեղեղման ժամանակ Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած վագրի առաջին լուսանկարները, որոնք պատկանում են երեք տարբեր մարդկանց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վագրին տեսել են բաց երկնքի տակ Ազգագրական թանգարանի եւ Բաղեբի միկրոշրջանի միջեւ ընկած տարածքում՝ Վակեի շրջանի ծայրամասում: Որսորդներն ամբողջ գիշեր լեշեր են նետել այդ տարածքի վրա, ինչպես նաեւ տեղակայել են լուսա- եւ տեսածուղակներ:
«Մեր ստուգման համաձայն՝ դրանք եղել են երեք տարբեր մարդկանց կողմից արված լուսանկարներ: Նախնական տվյալներով՝ դրանք (լուսանկարները) նույնական են: Այդ մարդիկ ծանոթ չեն եղել միմյանց հետ: Եվ այդ փաստի մինչեւ 15 ականատես կա»,- հայտարարել Է որսորդ Գեորգի Մետրեվելին:



















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել