ՆԱՏՕ-ի ընդլայնումը Ռուսաստանի համար սպառնալիք չէ. Սթոլթենբերգ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կրկին հայտարարել է, որ դաշինքի ընդլայնումը սպառնալիք չէ Ռուսաստանի համար` փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«ՆԱՏՕ-ի ընդլայնումը սպառնալիք չէ Ռուսաստանի համա: Դա երբեք սպառնալիք չի եղել Ռուսաստանի համար: Եթե նայեք Եվրոպայի քարտեզին, ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Ռուսաստանի հարևանները նրա առավել կայուն և թափանցիկ հարևաններն են»,- ասել է Սթոլթենբերգը ՈւՆԻԱՆ գործակալությանը տված հարցազրույցում:
Նա նշել է, որ յուրաքանչյուր ազգ ունի սեփական ուղին ընտրելու իրավունք և որոշելու, թե որ միությունների մաս է ցանկանում լինել: Սթոլթենբերգը հավելել է, որ դա ամրագրված է նաև Հելսինկյան համաձայնագրերում, որոնց տակ ստորագրել է նաև Ռուսաստանը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել