Առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել և ոչ մի միջազգային լուրջ խնդիր. Լավրով
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել և ոչ մի միջազգային լուրջ խնդիր, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ես չեմ կարծում, որ գոյություն ունի որևէ լուրջ համաշխարհային խնդիր, որը կարելի է լուծել առանց Ռուսաստանի: Տեսեք` ի՞նչն է այսօր առաջնահերթ համարվում ԱՄՆ-ի, Արևմուտքի քաղաքականության համար. եթե դա չի վերաբերում Ուկրաինային, ապա դա Սիրիան է, Լիբիան, ներգաղթյալները, ովքեր Աֆրիկայից փախչում են Եվրոպա և գլխացավանք դառնում ԵՄ-ի համար, դա Իրաքն է, որտեղ ամերիկյան ներխուժումից հետո այդպես էլ ոչինչի չի կարգավորվել»,- նշել է նախարարը:
Լավրովի խոսքով` բոլոր այդ խնդիրները չեն կարող լուծվել առանց Մոսկվայի անմիջական մասնակցության:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել