ԵՄ-ից Հունաստանի դուրս գալը կլինի եվրոգոտու «վերջի սկիզբը». Ցիպրաս
Աշխարհ
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ԵՄ-ից երկրի հնարավոր դուրս գալը համարել է եվրոգոտու «վերջի սկիզբը»: Այս մասին կառավարության ղեկավարը հայտնել է ավստրիական Kurier պարբերականի հետ զրույցում:
«ԵՄ-ից Հունաստանի դուրս գալը տարբերակ չէ երկու կողմերի համար,- ասել է Ցիպրասը:- Դա կլինի եվրոգոտու վերջի սկիզբը, բացասաբար կազդի Եվրոպայի բնակչության վրա»:
Նա նշել է, որ ԵՄ-ի և ԱՄՀ-ի պարտադրած ծրագիրը բնակչությունը դժվար է տանում, այն դրական ազդեցություն չի ունեցել տնտեսության վրա, չի աճել մրցունակությունը, իսկ պարտքերը չեն կրճատվել: «Հայեցակարգն անհրաժեշտ է փոխել»,- կարծում է Հունաստանի վարչապետը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել