Չարլսթոնցի մարդասպանը ցանկացել էր սպանդ կազմակերպել համալսարանում
Աշխարհ
ԱՄՆ Չարլսթոն քաղաքի աֆրիկյան եպիսկոպոսական եկեղեցում հրաձգություն կազմակերպելու մեջ մեղադրվող 21-ամյա Դիլան Ռուֆը պլանավորում էր զանգվածային սպանդ կազմակերպել քաղաքային քոլեջում. փոխանցում է Associated Press-ը:
Ռուֆը հունիսի 10-ին ընկերների հետ խոսելիս հիշատակել էր Չարլսթոնի քոլեջում զանգվածային սպանդ կազմակերպելու մտադրության մասին: Ընկերներից մեկը, լսելով դա, թաքցրել էր նրա ատրճանակը, սակայն այնուհետև վերադարձրել էր տիրոջը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել էր 21-ամյա Դիլան Ռուֆին, որին կասկածում են Չարլսթոնի եկեղեցում հրաձգությունը կազմակերպելու մեջ: Հրաձգությունը տեղի էր ունեցել հունիսի 17-ի երեկոյան, Չարլսթոնի սևամորթ բնակչության շրջանում մեծ հարգանք վայելող եկեղեցում: Հանցագործության զոհ է դարձել 9 մարդ՝ 6 կին և 3 տղամարդ, այդ թվում՝ եկեղեցու հոգևորականը և Հարավային Կարոլինայի օրենսդիր ժողովի սենատոր Քլեմենտ Փինքնին:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել