Ռուսաստանը Դոնբասում նոր զինատեսակ է փորձարկում. Պորոշենկո
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ սենատորների պատվիրակության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը Դոնբասում իր նոր զենքն է փորձարկում: Այս մասին հաղորդում է Цензор НЕТ-ը` հղում անելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը:
Այսօր Ջոն ՄքՔեյնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Պորոշենկոն պատմել է Դոնբասում տիրող իրավիճակի մասին:
«Մենք 20-րդ դարի զենքով պայքարում ենք 21-րդ դարի զենքի դեմ, քանի որ Ռուսաստանը Դոնբաս է մատակարարում ժամանակակից սպառազինություն՝ օգտագործելով Ուկրաինան որպես թեստային պոլիգոն նորագույն նմուշները փորձարկելու համար»,- նշել է Պորոշենկոն:
Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի ամուր դիրքորոշման և դժվարին ժամանակներում Ուկրաինային աջակցելու համար, մասնավորապես` նշել է ուկրաինա-ամերիկյան համատեղ զորավարժությունների կարևորությունը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել