Անկարգություններ Ֆրանկֆուրտում. ավելի քան 100 մարդ է ձերբակալվել
Աշխարհ
Ֆրանկֆուրտի կենտրոնում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել տեղի ունեցած անկարգությունների հետևանքով, փոխանցում է «Россия 24» հեռուստաալիքը:
Հանրահավաքին մասնակցել են Եվրոպայի իսլամացման և միգրացիոն քաղաքականության դեմ հանդես եկողները: Ավելի ուշ ցույցին միացել են հակաֆաշիստները՝ հակադիր կարգախոսներով:
Ոստիկանությունը փորձել է արգելափակել ցուցարարների մուտքը, սակայն բախումներն անխուսափելի էին: Բոլորից շատ տուժել են իրավապահները: Ոստիկանները ստիպված են եղել գործի դնել մահակները: Մի քանի մարդ վիրավորվել է:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր