Հալեպում հրթիռակոծության հետևանքով հայեր են զոհվել
Աշխարհ
Հալեպում երեկ հրթիռակոծության հետևանքով հայեր են զոհվել: Քաղաքապետարանի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհվել են երկու հայեր, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» հայկական շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը:
Նրանցից մեկը Հայաստանի հայ ավետարանական «Կյանքի խոսք» եկեղեցու միսիոներ Էդուարդ Պետրոսյանն (Ստեփանյան) է, իսկ մյուսը հալեպահայ Կարո Մկրտիչյանը:
Հալեպում տագնապալի իրավիճակը շարունակվում է: Արդեն կիսավեր դարձած քաղաքում հրթիռակոծությունները, բախումները չեն դադարում։ Իրավիճակն ավելի է դժվարացնում բնակչության նյութական ծանր վիճակը, էլեկտրաէներգիայի և ինտերնետի հաճախակի խափանումները, երբեմն ջրի բացակայությունը:
Սիրիայի հայ համայնքը ևս զգալի կորուստներ է կրել: Ազգությամբ հայ զոհերի թիվն անցել է 100-ը, վնասվել են եկեղեցիներ, բնակարաններ, համայնքապատկան շենքեր, գործատեղիներ, դպրոցներ:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր