Իսրայելի ՆԳ նախարարի կինը «սև ու թույլ սուրճ» է անվանել Օբամային
Աշխարհ
Իսրայելի ներքին գործերի նախարարի կինը՝ ռադիոհաղորդավարուհի Ջուդի Շալոմ Նիր Մոզեսը, ներողություն է խնդրել Twitter-ում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մասին կատակի համար, որը սոցցանցի որոշ օգտատերեր համարել են ռասիստական, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նախարարի կինը հանել է թվիթը, որը ենթարկվել է նրա բաժանորդների քննդատությանը, գրելով, որ ներողություն է խնդրում «հիմար կատակի» համար:
Ավելի վաղ Ջուդի Շալոմ Նիր Մոզեսը, որը գրեթե 75 հազար բաժանորդ ունի Twitter-ում, իր միկրոբլոգում գրել է. «Գիտե՞ք, թե ինչ է «Օբամա սուրճը»: Սև է ու թույլ»:
Մոզեսն ավելի ուշ Twitter-ում հեգնանքով հույս է հայտնել, որ այդ հիմար կատակը չի խորտակի իր ամուսնությունը:
«Ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկին նեղացրել եմ: Հուսով եմ՝ կպահպանեմ ամուսնությունս, երբ ամուսինս իջնի ինքնաթիռից և իմանա, թե ինչ եմ արել»,- գրել է Ջուդի Շալոմ Նիր Մոզեսը:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր