Պորոշենկոն և Մերկելը համաձայնեցրել են դիրքորոշումները «նորմանդական քառյակի» հանդիպումից առաջ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից:
«Երկու կողմերը քննարկել են Դոնբասի իրադրությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունում նշել են, որ Պորոշենկոն և Մերկելըւ համաձայնեցրել են դիրքորոշումները Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ՌԴ-ի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպման նախօրյակին:
Հիշեցնենք, որ «Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է անցկացնել հունիսի 23-ին:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր