Ադրբեջանում 17-ամյա մայրը որդիներից մեկին գլխատել, մյուսին ծանր վնասվածքներ է հասցրել
Աշխարհ
Ադրբեջանում 17-ամյա Սադագաթ Բաբաևան իր որդիներից մեկին գլխատել է, մյուսին ևս փորձել է գլխատել՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելով նրան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով milli.az լրատվական կայքը, Սադագաթ Բաբաևան 13 տարեկանում ամուսնացել է Գյանջայի բնակիչ Ռամալ Ալիևի հետ: Նրանք երկու երեխա են ունեցել: Միջադեպի օրը՝ հունիսի 20-ին, ամուսինների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, Ռամալը ծեծել է կնոջը, որից հետո գնացել աշխատանքի: Նյարդային ցնցման մեջ հայտնված կինը դանակի հարվածներ է հասցրել երեխաներին: 3-ամյա որդին' վզին դանակի հարվածների հետքերով փախել է փողոց: Հարևաններին հաջողվել է նրան հասցնել հիվանդանոց: Երկրորդ երեխան, որը մեկ տարեկան էր, մահացել է մոր գրկում: Ս.Բաբաևան կիսով չափ կտրել է նրա վիզը:
Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Ոստիկանությունը ձերբակալել է Ս.Բաբաևային:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր