Այսօրվանից ուժի մեջ է մտնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարացման ԵՄ որոշումը
Աշխարհ
Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչև 2016 թվականի հունվարի 31-ը երկարաձգելու մասին ԵՄ որոշումն ուժի մեջ կմտնի երեքշաբթի` ԵՄ պաշտոնաթերթում հրապարակվելուց հետո: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԵՄ խորհրդի մամուլի ծառայությանը:
Որոշումն ընդունվել էր երկուշաբթի` առանց քննարկման: ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մեկնաբանելով ընթացակարգը` նշել էր, որ խոսքը ԵՄ երկրների առաջնորդների կողմից մարտին ընդունված որոշման բնական հետևանքների մասին էր, որով պատժամիջոցային ռեժիմը կապվել է Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք կատարման հետ:
Խոսքը գործող պատժամիջոցների տեխնիկական երկարացման մասին է, որևէ փոփոխություններ չեն կատարվել:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր