Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի նամակագրության մասին գիրքը ներկայացվել է Լոնդոնում
Աշխարհ
Խորհրդային Միության դեմ ֆաշիստական Գերմանիայի պատերազմի մեկնարկի օրը Լոնդոնում ներկայացվել է ռուս պատմաբանների երկհատորանոց գիրք՝ «Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ռուզվելտի և Չերչիլի հետ Ստալինի նամակագրությունը» վերտառությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Առաջին անգամ հրապարակվել են փաստաթղթեր, որոնք լույս են սփռում հակահիտլերյան կոալիցիայի «մեծ եռյակի» առաջնորդների գործողությունների իրական շարժառիթների ու վարքի տրամաբանության վրա, որը հատկապես կարևոր է ներկայումս:
Վլադիմիր Պեչատնովն ու Իսկանդեր Մագադեևը կարողացել են ոչ միայն հասանելիություն ձեռք բերել ռուսական ԱԳՆ-ի նախկին գաղտնի արխիվներին, ՌԴ նախագահի արխիվին, այլև արևմտյան փաստաթղթերին: 5 տարում նրանք շուրջ 5000 փաստաթուղթ են հավաքել տարբեր հիմնադրամներից:
Հեղինակները նշել են, որ աշխատանքն ուղղված չէ քաղաքական հարցերի քննարկմանը, այն նախևառաջ պատմական հետազոտություն է:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր