Ադրբեջանցի քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի իրավունքները շարունակում են խախտվել
Աշխարհ
2013 թվականից բանտում գտնվող ադրբեջանցի ակտիվիստ, REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի՝ հեռախոսով խոսելու հնարավորությունը բանտում սահմանափակել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այս մասին հայտնել է REAL շարժման գլխավոր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին:
«Եթե նախկինում նրան թույլատրում էին շաբաթական երկուսից ավելի անգամ օգտվել հեռախոսից, ապա ներկայումս նրան հայտնել են, որ այլևս նման զանգեր կատարելու հնարավորություն չի կարող ունենալ:
Իլգար Մամեդովը 2013 թվականի մարտի 17-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման Իսմայիլլիի շրջանում անկարգություններ կազմակերպելու հիմնավորմամբ: 2014 թվականի մայիսի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անօրինական էր համարել Մամեդովի կալանավորումը: ՄԻԵԴ որոշմամբ՝ Ադրբեջանը պարտավորվել է վճարել նրան 22 հազար եվրո փոխհատուցում:
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Իլգար Մամեդովին ճանաչել է քաղբանտարկյալ:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր